Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

ՀՀ նախագահը Ծիծեռնակաբերդում հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

ՀՀ նախագահը Ծիծեռնակաբերդում հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը
24.04.2016 | 12:45

ՀՀ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանն առավոտյան այցելել են «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին: Պետության ղեկավարին ուղեկցում են Շառլ Ազնավուրը, աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին, Ավրորա մրցանակի մասնակիցները, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ջորջ Քլունին ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ամենայն հայոց կաթողիկոսը Հայր մերից հետո ոգեկոչումի աղոթք է ընթերցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի բլուր են ուղեւորվում հազարավոր մարդիկ, դիվանագիտական կորպուսի, սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր եւ հայաստանցիներ:

Դիտվել է՝ 1887

Մեկնաբանություններ